Posted in Պատմություն

Պատմություն

Հնդկաստանը և Չինաստանը հարաբերություններ են պահում ավելի քան 2000 տարի։ Ժամանակակից հարաբերությունները սահմանվել են 1950 թվականին, երբ Հնդկաստանը դարձել է առաջին երկրներից մեկը, որը հրաժարվել է Չինաստանի հանրապետության հետ հարաբերություններից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը ճանաչել Մայրցամաքային Չինաստանի օրինական կառավարություն։ Չինաստանը և Հնդկաստանը երկու առավել խտաբնակ երկրներն են, ինչպես նաև աշխարհում տիրապետում են ամենաարագ զարգացող տնտեսություններով։ Ստացված տնտեսական աճն ազդեցություն է թողել Հնդկաստանի և Չինաստանի վրա, որի արդյունքում աճել է նրանց երկկողմանի հարաբերությունների նշանակալիությունը։ Չնայած Հնդկաստանի տպավորիչ տնտեսական աճին, այն Չինաստանից զարգացմամբ ետ է մնում։

Չինաստանը և Հնդկաստանն աշխարհում ամենահին քաղաքակրթություններից են և գոյատևում են միասին հազարամյակների ընթացքում։ Չինաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական և մշակութային կապերը ծագում են հնագույն ժամանակներից։ Մետաքսի ճանապարհը ոչ միայն ծառայել է Չինաստանի և Հնդկաստանի միջև հիմնական առևտրային երթուղային, այլ նաև համարվում է Հնդկաստանից Արևելյան Ասիա բուդդիզմի տարածման հիմնական ճանապարհներից մեկը։ 19-րդ դարում Չինաստանի տարածքում տեղի են ունեցել մի քանի ափիոնային պատերազմներ, այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանը եղել է Բրիտանական կայսրության մի մասը և Ցին դինաստիայի դեմ պատերազմում աջակցել է բրիտանացիներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հնդկաստանը և Չինաստանն իրենց ներդրումն են ունեցել Ճապոնական կայսրության փլուզման մեջ։

Leave a comment